News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես համարում եմ եւ դեռ նախկինում էլ բարձրաձայնել եմ, որ  3 տարուց հետո ռուս խաղաղապահները դուրս են գալու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին  Սամվել Բաբայանը:

«Չնայած բոլոր այն հայտարարություններին, որ իրենք դուրս չեն գալու, իրենք ամեն գնով պահելու են Արցախը եւ այլն,  ես համարում եմ, որ դա իրականությունից շատ հեռու է: Այն շահերը, որ ունի Ռուսաստանն այսօր Թուրքիայի հետ, Ադրբեջանի տարածքով եւ այլն, եւ այլն, գնալու է այդ զիջումներին էլի մեր հաշվին, դրա համար նախապես ասում եմ, որ մերոնք խելքի գան եւ այդ խնդիրները այլ տեսանկյունով, այլ ձեւով լուծեն»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով` Ռուսաստանը ասում էր, որ Ղարաբաղի խնդիր կա, պետք է այն լուծել, սակայն Ադրբեջանն ասաց, որ Ղարաբաղի հարցը երկու տարի առաջ է  լուծվել, ինչին Ռուսաստանից չհակադարձեցին:

«Ռուսաստանը ինչ-որ տնտեսական շահեր ունի, որը գերադասելու է, քան թե ինչ-որ Ղարաբաղի հարցը»,- նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք խաղաղապահների դուրս բերումը չի նշանակի դուրս գալ Կովկասից, Բաբայանը ասաց․«Այդ մենք ենք համարում դուրս գալ Կովկասից, իրենք Հայաստանը համարում են, որ իրենցն է և Ղարաբաղից դուրս գալով՝ Կովկասը չեն կորցնում»։

Բաբայանի կարծիքով` Արցախի հայկական մնալու ճանապարհն այն է, որ պետք է ինքնուրույն սեփական պաշտպանություն ստեղծել, տնտեսություն ստեղծել Արցախում. «Սա է մեր ճանապարհը, եւ միջազգային դատարաններով պետք է  մաքսիմալ ինքնուրույնության հարց լուծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ