News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Լեհական լրատվամիջոցները հայտնում են երկրի տարածքում երկու հրթիռի ընկնելու մասին, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Հաղորդում է լեհական ZET ռադիոն։ Հրթիռներն ընկել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյեւոդության Պշեւոդուվ գյուղի մոտ, դրանք հարվածել են հացահատիկի չորանոցին։

Հրշեջ ծառայությունից հաստատել են, որ Պշեւոդուվում պայթյուններ են եղել։ «Միջադեպի պատճառները ներկայումս անհայտ են»,- ասել է պետական հրշեջ ծառայության շրջանային շտաբի մամուլի քարտուղար, ավագ կապիտան Մարցին Լեբեդովիչը: «Մենք ահազանգ ենք ստացել չորացման բակում պայթյունի մասին։ Մենք հաստատում ենք, որ նման բան է տեղի ունեցել։ Երկու հոգի տեղում մահացել են»,- հավելել է նա։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, դատախազությունը եւ բանակը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ օդ են բարձրացվել ռազմական ինքնաթիռներ։

ZET-ի թղթակից Միխալ Ձենինսկին պարզել է, որ պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ տրակտորը կանգնել է կշեռքի վրա։

Ճգնաժամային իրավիճակի հետ կապված՝ վարչապետը, նախագահի հետ համաձայնեցնելով, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանը պատասխանել է Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու մասին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի մեղադրանքին
Չինաստանը պատասխանել է Սթոլտենբերգին...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային պատերազմում օգնության համար՝ 5 մլն արկերի մատակարարումից հետո
Ռուսաստանը բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի աջակցությունը...
Սթոլտենբերգը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին ռազմական ոլորտում ՌԴ-ին աջակցելու պատճառով
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
Լատվիան շուտով դրոնների երկրորդ խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
Լատվիան պատրաստում է դրոնների երկրորդ խմբաքանակը...
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ