News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լիակազմ նիստում հաստատել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու մասին» օրենքը։

Ինչպես հաղորդում է «ինտերֆաքս-Ադրբեջանը», դեսպանություն կբացվի Թել Ավիվում։  Բացի այդ, խորհրդարանը հավանություն է տվել Ալբանիայում (Տիրանա) եւ Քենիայում (Նայրոբի) Ադրբեջանի դեսպանությունների, Պաղեստինում (Ռամալլա) ներկայացուցչության բացմանը:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Twitter-ի իր էջում ողջունել է Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշումը։ «Ողջունում եմ Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշումը։ Ադրբեջանը Իսրայելի կարեւոր գործընկերն է եւ  իսլամական աշխարհում ամենամեծ հրեական համայնքներից մեկի տունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Իլհամ Ալիեւին եւ շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին, որն այժմ առաջին անգամ ներկայացված կլինի Իսրայել Պետությունում»,- գրել է Լապիդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ