News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մի քանի ժամ անցած շաբաթվա մեջ՝ եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ պատերազմի ամենավատ սցենարրը, թվում էր, կարող է իրականություն դառնալ, գրել է Ջոնաթան Թոբինը Newsweek-ի իր հոդվածում։

«Երբ ԱՄՆ «հետախուզության բարձրաստիճան աշխատակիցը» AP-ին տեղեկացրեց, որ  ռուսական հրթիռները հատել են Լեհաստանի տարածքը եւ սպանել երկու մարդու, տագնապալի զանգ հնչեց։ ԱՄՆ հետախուզական իսթեբլիշմենթի պատրաստակամությունը՝ հայտարարել, որ դա Ռուսաստանի հրթիռային հարվածն էր, բարձրացրեց այն իրական հնարավորությունը, որ Լեհաստանը, գուցե, ստիպված է լինելու կիրառել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Այդ կոչը կպարտավորեցնի Միացյալ Նահանգներին եւ դաշինքի մյուս մասին կանգնել Լեհաստանի պաշտպանության դիրքերում։

Դա կնշանակի պատերազմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ, հակամարտություն երկու միջուկային տերությունների միջեւ, որը, ըստ էության, կդառնա Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Բարեբախտաբար, այս մղձավանջային սցենարը չիրականացավ։ Ինտերնետի շնորհիվ շուտով տարածվեցին Պշեւոդովում ընկած հրթիռների լուսանկարները, եւ պարզ դարձավ, որ ամերիկյան պաշտոնյան պետք է լեզուն ատամների արանքում պահեր այնքան ժամանակ, քանի դեռ մանրամասները չէին հաստատվել։ Պարզվեց, որ հրթիռն ուկրաինական է, ոչ թե ռուսական։

Այն հանգամանքը, որ լեհերի զոհվելը ուկրաինական ՀՕՊ հրթիռի ընկնելու հետեւանք էր, թեթեւացած շունչ առնելու առիթ տվեց ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը սատարեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսակետին. երկուսն էլ հերքեցին միջադեպի հետեւանքները եւ հայտարարեցին, որ, չնայած Ուկրաինան տեխնիկապես վնաս է հասցրել, դա Ռուսաստանի մեղքն է, քանի որ Ռուսաստանն է սկսել պատերազմը։

Ռուսաստանը նախկինի պես անհաշիվ միջուկային սպառազինություն ունի։ Դա նշանակում է, որ Վաշինգտոնը պետք է նույնքան զգուշությամբ մոտենա ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ուղիղ հակամարտության անգամ ամենաքիչ հավանական հնարավորությանը, որքան եւ խորհրդային ժամանակներում։

Դրա փոխարեն հիմնական արեւմտյան դիսկուրսը հակամարտության մասին մնում է կտրուկ եւ ռազմաշունչ։ Բայդենի վարչակազմն ավելի շատ անհանգստանում է այն բանի համար, որպեսզի պատերազմն ավարտվի Ռուսաստանի անվերապահ պարտությամբ, այլ ոչ թե որպեսզի հակամարտությունը չտարածվի։ Վարչակազմը, թերեւս, նաեւ չի խրախուսում կողմերին խաղաղության բանակցությունների համաձայնել՝ չնայած նոր տառապանքներին, որոնք կսկսվեն դաժան արեւելաեվրոպական ձմռան գալով։

Հենց այս համատեքստում մենք պետք է դիտարկենք համաձայնեցված ջանքերը, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի ցրվի ցանկացած մտավախություն Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված։

Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին խոստովանել է, որ հավանականությունը, որ Ուկրաինան հաջողությամբ դուրս կմղի Ռուսաստանին Ուկրաինայի ամբողջ տարածքից, «մեծ չէ»։ Ուկրաինայի հաջողությունը մարտադաշտում զգալի էր, բայց շանսերը, որ կարող է վերադարձնել փետրվարից Ռուսաստանի զավթած հողերի յուրաքանչյուր սանտիմետր, մեծ չեն։ Ուկրաինան ամբողջ Դոնբասը կամ Ղրիմը վերադարձնելու շանսեր չունի։

Այնուամենայնիվ, սա դեռ Զելենսկու կառավարության ռազմական նպատակն է։ Եվ, ինչպես ասել է Միլին, ԱՄՆ-ը Ուկրաինային թույլ է տալիս որոշել, թե երբ պետք է սկսվեն խաղաղության բանակցությունները։

Մինչդեռ, Միացյալ Նահանգները շարունակում է օգնության հսկայական գումարներ ուղարկել՝ առանց ուկրաինական կոռումպացված վարչակարգի որեւէ պատասխանատվության։ Բայդենի վարչակազմն արդեն Կոնգրեսին ստիպել է Ուկրաինայի վրա 54 մլրդ դոլար ծախսել։ Նույն օրը, երբ տեղի ունեցավ միջադեպը Լեհաստանում, վարչակազմը հայտարարեց, որ պահանջվում է եւս 34 մլրդ դոլար՝ որպես արտահերթ օգնություն մարտական գործողությունները շարունակելու համար։

Այս ռազմական ջանքերն այժմ մոտ երկու անգամ ավելի թանկ են, քան Միացյալ Նահանգները ծախսում էր Աֆղանստանի պատերազմում դրա վերջին տարիներին, գին, որն ինքը՝ Բայդենը, անվանել էր անընդունելի, երբ նախաձեռնում էր ամերիկացիների աղետալի նահանջն այդ երկրից։

Վաշինգտոնում կարծում էին, որ թալիբներին հաղթանակ հայտարարելու գործում խանգարելու, մարդու իրավունքների խախտումները վերականգնելու, եւ, գուցե, ահաբեկչական այլ կազմակերպություններին իրենց մոտ ընդունելու համար չարժե ծախսել հարկատուների փողերը։ Բայց ոչ մի գին այնքան բարձ չի թվում, որպեսզի կանխվի Ուկրաինայում ստատուս-քվոյի իրավիճակին վերադառնալը, վիճակ, որը գոյություն ուներ մինչեւ 2022թ. փետրվարը։

Ինչպես իմացանք անցած շաբաթ, ավելի լուրջ խնդիր է այն, որ Բայդենը դեռեւս անհոգ խրախուսում է այն նույն սցենարը, որը, ինչպես ինքն է խոստովանել, կարող է հանգեցնել «Արմագեդոնի»։

Քանի որ պատերազմի վերջը չի երեւում, ողբերգությունը Լեհաստանում, ամենայն հավանականությամբ, վերջին նման միջադեպը չի լինելու, երբ ՆԱՏՕ-ին մարտական գործողությունների մեջ ներքաշելու շանս կստեղծվի։ Բայց Բայդենը նախկինի պես խրախուսում է Զելենսկու՝ պայքարը շարունակելու վճռականությունը եւ սպասում է, որ ամերիկացի ժողովուրդը դրա համար վճարելը կհամարի իր արտոնությունը։

Հարկավոր է ավելի իրատեսական ամերիկյան քաղաքականություն Ուկրաինայի հանդեպ։ Մոտեցում, որն ուղղվելու է միջուկային տերության հետ հակամարտության հնարավորության վերացմանը, ինչը սովորական սպառնալիք չէ Եվրոպայի համար։ Ինչպես նաեւ հումանիտար աղետի գիտակցումը, որը, հավանաբար, միայն կխորանա առաջիկա ամիսներին։ Մոտեցում, որը պատերազմը վերջացնելը կհամարի իր առաջնահերթությունը։

Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը, որը շուտով կդառնա ազգային դրամապանակի տերը, պետք է պնդի, որպեսզի վերանայվի պատերազմին երկրի կույր հավատարմությունը, որի հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։ Խելամիտ դեմոկրատները պետք է աջակցեն նրանց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ