News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ընի քույրը, Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, խոսելով Սեուլի հնարավոր պատժամիջոցների մասին, ասել է, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը եւ նրա կառավարությունն «ապուշներ» են, տեղեկացրել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։

Նա նշել է, որ Սեուլը ԱՄՆ-ի հետեւից կրկնում է Հյուսիսային Կորեայի դեմ «ինքնուրույն պատժամիջոցների» մասին խոսքերը՝ որպես Վաշինգտոնի «խամաճիկ» եւ «հավատարիմ շուն»։ Միեւնույն ժամանակ, Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ցանկացած ռեստրիկցիա «հիվանդագին» է, եւ Հարավային Կորեան կարող է դրանք մտցնել «թեկուզ հարյուր, թեկուզ հազար անգամ»։

Նրա խոսքով, եթե Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ «կարող են դուրս գալ ներկայիս ճգնաժամային իրավիճակից»՝ շաղակրատելով ինչ-որ «պատժամիջոցների» մասին, ապա նրանք իրոք լիակատար «ապուշներ ու հիմարներ» են, որոնք «չեն կարողանում ապրել անվտանգության եւ հարմարավետության մեջ»։

«Անհասկանալի է, թե ինչու են (Հարավային Կորեայի) քաղաքացիները լուռ նայում, թե ինչպես են իրենց «իշխանությունները»՝ Յուն Սոկ Յոլը եւ մյուս ապուշները, իրենց գործողություններով շարունակում վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Երբ (Սեուլում) նստած էր (Հարավային Կորեայի նախկին նախագահ) Մուն Չժե Ինը, Հարավային Կորեան գոնե մեր թիրախը չէր»,- նշել է Կիմ Յո Չժոնը։

Նա ավելացրել է, որ որքան ավելի շատ Վաշինգտոնն ու Սեուլը «կառչեն» պատժամիջոցներից, այնքան ավելի ուժեղ կլինեն Փհենյանի «թշնամանքն ու ցասումը», եւ դա  կդառնա «նրանց պարանոցին սեղմվող օղակ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ