News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։

Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել 3 տարվա ընթացքում Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցումն ավարտելու շուրջ
Պայմանագրի համաձայն՝ իրանցի կապալառուները ամբողջությամբ կկառուցեն երկաթուղային գծի ենթակառուցվածքը...
Կկառուցվի Նոր Նորք և Նորք Մարաշ շրջանները Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային 2 ճանապարհ, նաև էստակադա. Ավինյան
Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա...
ՌԴ-ն եւ Իրանը կքննարկեն Հնդկաստանի հետ առեւտրային ճանապարհի ստեղծումը՝ պատժամիջոցները շրջանցելու համար. Asia Nikkei
Ռուսաստանը եւ Իրանը կքննարկեն արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու նոր միջոց...
«Միջանցքների» մասին Բաքվի հռետորաբանությունը խոչընդոտում է Իրան-Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնմանը
Մենք պատրաստ ենք իրականացնել «Հայկական խաչմերուկի» մասին մեր հայեցակարգը․․․
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում…
Ղազախստանը ստիպված կլինի նավթ մատակարարել ՌԴ տարածքով՝ շրջանցելով նախկին խոչընդոտները․ «Известия»
Ղազախստանն այս իրադարձություններին արձագանքել է արտահանման այլընտրանքային ուղիներ փնտրելու մտադրությամբ․․․
Ամենաշատ