News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի էներգետիկայի նախարարներն ընդգծել են ՕՊԵԿ+-ի շրջանակում աշխատանքի կարեւորությունը եւ հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կձետնարկեն նավթի շուկայի կայունությունն ապահովելու համար։

Համատեղ հայտարարությունում նշվել է, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Հայան Աբդել-Գանին հանդիպել են, որպեսզի հաստատեն իրենց հավատարմությունը ՕՊԵԿ+-ի որոշմանը։

Իրաքցի նախարարը մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ Սաուդյան Արաբիայի հրավերով, տեղեկացրել է Իրաքի նավթի նախարարությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ