News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորը Բելգիայում հանդիպել է ի Թագավորությունում գտնվող ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի հանդիպումները:

Նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամա նակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։

Քննարկումներ են եղել նաև բարեկամական խմբի շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող  հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ