News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունգարիան բացառություն կստանա ռուսական նավթի ներկրման գների համար ԵՄ ծրագրած սահմանափակումներից, հայտարարել է առեւտրի եւ արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ հավելելով, որ «մի քանի վտանգավոր առաջարկներ դեռեւս գտնվում են բանակցությունների սեղանին», հայտնում է Daily Hungary-ն։

Ծրագրրի համաձայն՝ նավթի գների համար սահմանափակումը չի կիրառվի ոչ խողովակաշարային, ոչ էլ ծովով մատակարարումների դեպքում, եթե դրանք անհրաժեշտ լինեն խողովակաշարով առաքման հնարավոր չլինելու դեպքում։

Սիյարտոյի խոսքով՝ այս վերջին բացառությունը կարեւոր է՝ հաշվի առնելով Ուկրաինայի տարածքով մատակարարումների ընդհատումները։

Եթե այս արտոնությունները չկիրառվեին, ռուսական նավթի մատակարարումների ծավալը կկրճատվեր, ինչը գների բարձրացմանը կհանգեցներ, ասել է Սիյարտոն։

Նա նշել է, որ անդամ երկրները իրենց մտադրությունից 6 շաբաթ առաջ պետք է տեղեկացնեն ԵՀ-ին քննարկելու գազի մատակարարումներն այն ժամանակ, երբ անհրաժեշտ են արագ որոշումներ».

«Դա հիմարություն է, մենք անգամ չենք հասկանում, թե ինչպես դա կարող էր  առաջարկության մեջ հայտնվել», — ասել է Սիյարտոն։

Նա նաեւ քննադատել է առաջարկի այն հատվածը, որը պահեստներում բավականաչափ գազ ունեցող անդամ երկրներից պահանջում է դրա մի մասը փոխանցել ճգնաժամի ժամանակ խնդիրներ ունեցող երկրներին:

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը Բրյուսելից կարող է մեզ հրամայել հունգար ժողովրդի փողերով գնված գազն այլ երկիր ուղարկել», - ասել է Սիյարտոն:

Սիյարտոն ասել է, որ անդամ երկրները համաձայնության չեն եկել գազի ներկրման համար առավելագույն գին սահմանելու հարցում: Սիյարտոն այս առաջարկն անվանել է «վտանգավոր, անիմաստ եւ ոչ ադեկվատ»՝ ասելով, որ վտանգ կա, որ Եվրոպայից գազի մատակարարումները կդադարեցվեն կամ կուղղվեն մեկ այլ ուղղությամբ եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ