News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ