News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է եղել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հաշվարկային կենտրոնն իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և հանդես եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Կենտրոնը մատուցվող ծառայություններից զատ, յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգետիկական շուկայում:

Ժամանակակից աշխարհում զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է: Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլերն է անում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները։

Այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ ներկայիս և հետագա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգի մշակման գործում:

Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումները մեծապես ազդել են նաև ընկերության գործունեության վրա, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված, ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում։

Այս պատասխանատու գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները»:

Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Anadolu-ն հայտնել է Ուկրաինայում լողացող էլեկտրակայաններ տեղակայելու Թուրքիայի ծրագրերի մասին
Թուրքական Karpowership ընկերությունը հուշագիր է ստորագրել «Ուկրաինայի էներգետիկ ընկերություն» ԲԸ-ի հետ․․․
Ռուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են Ղազախստանի տարածքով գազի տարանցման ճանապարհային քարտեզը
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդովը ․․․
Նորվեգիան նախատեսում է արկտիկական նավթի եւ գազի հետախուզական բլոկների ռեկորդային քանակ առաջարկել
Եվրոպայում գազի ամենախոշոր մատակարարը եւ հում նավթի խոշոր արտահանողը՝ Նորվեգիան, Բարենցի ծովում ․․․
Բայդենը վետո կդնի նավթի ռազմավարական պաշարների մասին հանրապետական-կոնգրեսականների օրինագծի վրա
Անցյալ շաբաթ գրած նամակում Գրանհոլմը հանրապետականներին նախազգուշացրել էր, որ երկրի դեմոկրատ նախագահի կողմից նավթի պաշարներից օգտվելու լիազորությունների սահմանափակումը կխաթարի ազգային անվտանգությունը․․․
Եվրոպայում գազի գները նվազել են 9,7 տոկոսով՝  մինչեւ 672 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց․ ICE
Փետրվարյան ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայում խոշորագույն հանգույց, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացել են սակարկությունները 672 դոլարի (-9,7 տոկոս) սահմանի մոտ․․․
Ամբողջ Պակիստանում էլեկտրաէներգիան անջատվել է
Երկուշաբթի առավոտյան ամբողջ Պակիստանում անջատվել է էլեկտրաէներգիան...
Ամենաշատ