News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման հարցում սկսվել է դեռեւս 2000-ական թթ.։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել նախագծի իրականացմանը, դրանում ոչ միայն շահ է տեսնում, այլեւ ամենօրյա աշխատանքով նպաստում է այդ միջանցքի ձեւավորմանը։

Նա նշել է, որ Նյու Դելին դիտարկում է բոլոր տարբերակները, որոնք կարող են հետաքրքրել իրեն։ «Հայաստանը նաեւ իր ավանդն է ներդնում, բայց գոյություն ունի աշխարհաքաղաքական գործընթացների ներգործությունը տարբեր ասպեկտների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունելու մեխանիզմի վրա։ Ամեն բան չէ, որ մենք ենք որոշում, բայց մեր մոտեցումները կարեւոր են մեզ համար շահեկան լուծումների հասնելու համար։ Այս ճանապարհը մեզ համար կարեւոր է, այն արդեն ձեւավորվում է։ Սա վերացական գաղափար չէ, այլ կոնկրետ նախագիծ, բայց կան տնտեսական նպատակահարմարության հարցեր»,- ավելացրել է Բայբուրդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միջին միջանցքը» չի դառնա Չինաստանը Եվրոպային կապող գլխավոր ուղին, բայց դրա դերն ավելին կլինի, քան առաջ․ Վաչե Գաբրիելյան
Միացյալ Նահանգները, նկատում է Գաբրիլեյանը, աշխարհաքաղաքական նպատակներ ունի Հարավային Կովկասում, ոչ թե տնտեսական, և Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի տարածաշրջանային խաղացողներին՝ հատկապես Իրանին․․․
Տավուշի ավտոճանապարհների վիճակը կբարելավվի. Հայտնի է՝ որ ճանապարհների մասին է խոսքը
դրանք առաջնահերթության կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում ընդգրկելու նպատակով...
2025թ. Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևան-Գյումրի հատվածն ամբողջությամբ կառուցված կլինի. Սանոսյան
Հաջորդը 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է...
Հայաստանը 200 մլն դոլարի վարկ կստանա՝ Հյուսիս-Հարավի Քաջարանի 7 կմ-անոց թունելի կառուցման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի...
17 կամուրջ, 2 թունել, 32 կմ ճանապարհ. Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները (վիդեո)
Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման...
Վինսենթ Լելուփը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծավալներին
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկումները շարունակվում են։ Ներկայացվում են շինհրապարակում առկա խնդիրների‚ կողմերի...
Ամենաշատ