News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը, կատարելագործել ահաբեկչության, թմրանյութերի եւ այլ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները։ Այս մասին նշվել է ՌԴ-ի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ընդունված հռչակագրում, որը ստորագրել են երկու երկրների նախագահները։

«Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակի առիթով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը, ընդունելով ՀԱՊԿ կարեւոր դերը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում, հաստատում են Կազմակերպության պոտենցիալի համատեղ մեծացման նպատակաուղղվածությունը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը մտադիր են կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի եւ  պրեկուրսորների անօրինական արտադրության եւ շրջանառության, կազմակերպված հանցավորության եւ ժամանակակից ու անդրսահմանային այլ մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները, զարգացնել ՀԱՊԿ խաղաղարար ուժերը, աջակցել Կազմակերպության գործընկերային շրջանակի ընդլայնմանը»,- նշվել է տեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ