News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ Հարավային Կորեան չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին, կործանիչներ են օդ բարձրացրել Ճապոնական ծովի վրայով չինական ռմբակոծիչների եւ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի Շտաբի ղեկավարների միացյալ կոմիտեի եւ Հարավային Կորեայի Շտաբի ղեկավարների միացյալ կոմիտեի հայտարարությունները։

Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի ՀՕՊ զորքերը նկատել են չինական երկու H-6 ռմբակոծիչների, որոնք Ցուսիմայի նեղուցով շարժվել են Արեւելաչինական ծովից Ճապոնական ծովի վրայով դեպի մայրցամաք: Այդ նույն ժամանակ նրանց ընդառաջ թռչել են երկու ռուսական ռազմական ինքնաթիռներ, որոնք հետո պտտվել են եւ ուղղվել դեպի հյուսիս։

Հարավային Կորեայի հրամանատարությունը օդ է բարձրացրել F-15K կործանիչներ՝ համարելով  որ նրանք մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի, որը տարածվում է երկրի օդային տարածության սահմաններից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ