News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր։

ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հաղորդմամբ, ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար։

Նախանշված նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ։

Ըստ համաձայնագրի՝ համագործակցության շրջանակում կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և ակադեմիական այլ միջոցառումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ