News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայիս էներգետիկ իրավիճակը բարդացնում է այս ձմեռը, բայց հաջորդ տարին էլ ավելի ծանր կլինի, զգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, հաղորդում է Politico-ն։

Նրա խոսքով՝ 2023 թվականին կներդրվի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության նոր հզորությունների ամենացածր ծավալը երկար տարիների ընթացքում ՝ ընդամենը 20 միլիարդ խորանարդ մետր։ Դա հարված կլինի ԵՄ-ին, որն ավելի ու ավելի է կախված ՀԲԳ-ից։

«Պատրաստվեք հաջորդ ձմռանը։ Հաջորդ ձմեռը կարող է շատ ավելի բարդ լինել, քան այս ձմեռը»,-ասել է նա։

ԵՄ-ն դեռ ստանում է փոքր քանակությամբ ռուսական գազ, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա 2023 թվականին։ Կա նաեւ հավանականություն, որ Չինաստանի էներգիայի պահանջարկը կաճի՝ մրցելով ԵՄ-ի հետ։ Բիրոլը նաեւ նախազգուշացրել է ԵՄ ներմուծվող բնական գազի գների սահմանափակման մասին։

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Նիդեռլանդները, շատ թերահավատորեն են մոտենում գազի գների սահմանափակմանը՝ նախազգուշացնելով, որ դա կարող է ապակայունացնել շուկաները եւ նվազեցնել ՀԲԳ-ի մատակարարումը: «Գազի գների սահմանափակումը կարող է թուլացնել Եվրոպան միջազգային մրցակցության տեսանկյունից»,-նշել է Բիրոլը։ Նա նաեւ ասել է, որ ռուսական նավթի գների սահմանափակումն այժմ ակտիվորեն քննարկվում է ԵՄ երկրների կողմից,  եւ այն պետք է ուղղված լինի «ռուսական տնտեսության վրա առավելագույն ճնշում գործադրելուն՝ միաժամանակ նավթային շուկաներում մատակարարումների ընդհատումներ չստեղծելով»։

Ռուսաստանից ծովային նավթի գնման նկատմամբ ԵՄ էմբարգոն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 5-ին։ Եվրահանձնաժողովն առաջարկում է մեկ բարելի դիմաց 62 դոլար սահմանաչափ, ինչը մոտ է Urals ապրանքանիշի ռուսական նավթի ներկայիս զեղչված գնին, սակայն Լեհաստանը, Լիտվան եւ Էստոնիան պնդում են, որպեսզի ավելի ցածր մակարդակ սահմանվի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ շեմը մեկ բարելի դիմաց 30-40 դոլար լինի։ Բիրոլը կոչ է արել «դինամիկ» սահմանափակում ներդնել, որը կհարմարվի շուկայական պայմաններին։ Չնայած ԵՄ-ին մի քանի դժվար տարի է սպասվում, իսկ համաշխարհային էներգետիկ շուկաներն ապակայունացված են, ամենից շատ կպարտվի Ռուսաստանը, կարծում է Բիրոլը։ «Արդյոք Ռուսաստանը հաղթում է էներգետիկ ճակատամարտում։ Պատասխանը կտրականապես բացասական է»,-ասել է նա։

«Ռուսաստանը չի կարող հենց այնպես փոխարինել Եվրոպային, դրա համար տարիներ կպահանջվեն։ Ռուսաստանի դերը միջազգային էներգետիկ համակարգում զգալիորեն կկրճատվի»,-նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանը կկորցնի 1 տրիլիոն դոլար։ «Նախկինում Ռուսաստանը խաղում էր Չեմպիոնների լիգայում, այժմ  կխաղա շատ ավելի ցածր դիվիզիոնում»,-ասել է նա։ «Այս էներգետիկ ճգնաժամը, տարօրինակ կերպով, խթանում է մաքուր էներգիայի անցումը։ Ընդ որում ներդրումների աճը պայմանավորված է ոչ այնքան կլիմայի խնդիրներով, որքան էներգետիկ անվտանգության մտահոգությամբ: Ես հավատում եմ, որ մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր կլիմատիկ քաղաքականությանը»,-հավելել է Բիրոլը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ