News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր առաջնորդ Աբու Հասան ալ Հաշիմի ալ Կուրաշիի մահվան մասին։ Ահաբեկիչների ներկայացուցիչն ասել է, որ Հաշիմին սպանվել է «Աստծո թշնամիների հետ մարտում»՝ չճշտելով նրա մահվան ամսաթիվը եւ հանգամանքները, հաղորդում է AFP-ն:

Ելույթ ունենալով աուդիոհաղորդագրությամբ՝ նա որպես խմբավորման նոր առաջնորդ նշել է Աբու ալ Հուսեյն ալ Հուսեյնի ալ Կուրաշիի անունը։ Նա ԻՊ-ին հավատարիմ բոլոր խմբավորումներին կոչ է արել հավատարմության երդում տալ նրա չորրորդ առաջնորդին:

ԻՊ-ի նախկին ղեկավար Աբու Իբրահիմ ալբԿուրաշին սպանվել էր այս տարվա փետրվարին Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի հարձակման ժամանակ։

Նրա նախորդը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին նույնպես սպանվել էր Իդլիբում՝ 2019 թվականի հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ