News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել երեք ընկերությունների:

Նրանցից առաջինը «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։  Ընկերության կողմից տարվում են բանակցություններ դեպի ՌԴ և Վրաստան արտադրանքի արտահանման նպատակով, սակայն կանխատեսվող ֆինանսական ցուցանիշներում արտահանում չի նախատեսվել, քանի որ տվյալ պահին հստակ պայմանավորվածություններ դեռևս առկա չեն։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 90 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

«ՏՈՍՊ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կանացի, տղամարդու և մանկական հագուստի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, 175 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 2․6 մլրդ դրամի ներդրումհումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 70 նոր աշխատատեղ՝ մինչև 243 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․6 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ։

Երրորդ ընկերությունը, որ ազատվեց մաքսատուրքից «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊԸ-ն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել գինու արտադրության համար։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40․1 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 11 նոր աշխատատեղ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 40․1 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․8 մլն դրամ:

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Արմենիա Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ