News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս ձմռանը Ֆրանսիան կարող է բախվել «մի քանի օրով» էլեկտրաէներգիայի անջատումների անհրաժեշտությանը։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական RTE էներգետիկ կարգավորիչի ղեկավար Քսավյե Պեչաչիկը, փոխանցում է Reuters-ը։

«Իրավիճակը լարված է, բայց չպետք է կարծել, որ էլեկտրաէներգիայի անջատումներն անխուսափելի են,- France Info ռադիոկայանին ասել է Պեչաչիկը,- Այսօր մենք դեկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 35 գեգավատտ հասանելի միջուկային էներգիա, նպատակն է հունվարի 1-ին հասնել 40-41 գեգավատտի եւ ամիսն ավարտել շուրջ 43-ով՝ 61 ընդհանուր հզորության համեմատ»:

Կանխատեսումը մոդելավորվել է EDF ատոմակայանի տեխնիկական սպասարկման ժամանակացույցի հիման վրա՝ որոշ լրացուցիչ ուշացումներով, որոնք արդեն սպասվում են, ասել է նա:

EDF-ն բախվել է իր միջուկային ռեակտորների աննախադեպ անջատումների՝ միջուկային էներգիայի արտադրությունը հասցնելով 30 տարվա նվազագույնին, քանի որ Եվրոպան ամեն կերպ փորձում է փոխարինել ռուսական գազի մատակարարումները:

RTE-ի սցենարով՝ «այս ձմռանը մի քանի օրվա» վտանգ կա, երբ երկրի էլեկտրաէներգիայի մոնիտորինգի Ecowatt հավելվածը կարմիր ազդանշան ցույց կտա, ասել է Պեչաչիկը: Դա կստիպի բաժանորդներին մասնամբ անջատել էլեկտրացանցից:

Ecowatt-ը հավելված է, որը թույլ է տալիս սպառողներին եւ ձեռնարկություններին իրական ժամանակում վերահսկել իրենց էլեկտրաէներգիայի իրավիճակը, որպեսզի նրանք կարողանան կրճատել իրենց սպառումը եւ խուսափել հոսանքազրկումից:

Պեչաչիկը խոստովանել է, որ դեռեւս բավարար թվով մարդիկ չեն օգտվում հավելվածից։ «Մենք ունենք SMS ծանուցումների 470 000 բաժանորդ, եւ մեր հավելվածը ներբեռնել են մոտ 300 000 անգամ: Սա քիչ է, ավելի շատ գովազդ է պետք»,- ասել է նա։

Վերլուծաբանները Reuters-ին հայտնել են, որ ցուրտ եղանակը կարող է հանգեցնել նախնական անջատման արդեն երկուշաբթի: «Եթե մենք մնանք 35 ԳՎտ հզորության վմակարդակում, ապա հաջորդ շաբաթ երկուշաբթին կարող է բավականին լարված լինել՝ մենք ակնկալում ենք, որ պահանջարկը կլինի սեզոնային նորմալ մակարդակի վրա, բայց 35 ԳՎտ միջուկային էներգիան շատ քիչ կլինի 73 ԳՎտ պահանջարկի հնարավոր գագաթնակետը բավարարելու համար»,- ասել է Refinitiv-ի վերլուծաբան Նատալի Գերլը։

Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի խոշոր մատակարարներից մեկի՝ Engie-ի բիզնեսի եւ վարչական հաճախորդների ղեկավար Ֆրեդերիկ Լեֆորը հայտարարել է, թե «մենք չենք ակնկալում որեւէ կարմիր նախազգուշացում մինչեւ 2022 թվականի վերջը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ