News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի համաշխարհային աճի 2 տոկոսից ցածր անկման հավանականությունը մեծանում է Ուկրաինայում պատերազմի շարունակվող հետեւանքների եւ Եվրոպայում, Չինաստանում ու ԱՄՆ-ում միաժամանակյա դանդաղեցման պատճառով: Այս մասին Reuters NEXT համաժողովում հայտարարել է ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան։

Նա նշել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, քանի որ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը համաշխարհային աճի հզոր շարժիչ է։

ԱՄՀ-ն հունվարին կթարմացնի իր տնտեսական կանխատեսումը, սակայն պատկերը «վերջերս վատացել է այն պատճառով, ինչը մենք տեսնում ենք սպառողների եւ ներդրողների տրամադրությունների մեջ»,- ասել է նա:

Հոկտեմբերին ԱՄՀ-ն 2023 թվականի համար գլոբալ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 2,7 տոկոս՝ հուլիսի 2,9 տոկոս կանխատեսման համեմատ՝ Ուկրաինայում պատերազմի ճնշման, էներգիայի եւ պարենային ապրանքների բարձր գների, գնաճի եւ տոկոսադրույքների կտրուկ աճի ֆոնին՝ զգուշացնելով, որ պայմանները կարող են զգալիորեն վատթարանալ հաջորդ տարի։

Այն ժամանակ ԱՄՀ-ն ասել էր, թե 25 տոկոս հավանականություն կա, որ հաջորդ տարի համաշխարհային աճը կընկնի 2 տոկոսից ցածր՝ մի երեւույթ, որը 1970 թվականից ի վեր ընդամենը հինգ անգամ է տեղի ունեցել, եւ նշել էր, որ համաշխարհային ՀՆԱ-ի կրճատման ավելի քան 10 տոկոս հավանականություն կա:

«Մենք անհանգստացած ենք, որ այդ հավանականությունը կարող է մի ինչ մեծանալ»,- հայտարարել է Գեորգիեւան՝ վկայակոչելով Ուկրաինայի «անիմաստ պատերազմի» ազդեցությունը Եվրոպայի տնտեսության վրա եւ միաժամանակյա դանդաղումը ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Չինաստանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ