News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները:

Կարևորվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։

ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դադարեցնել առավելապաշտական և ռազմատենչ հռետորաբանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ