News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ներկայիս իշխանությունների ժամանակ լինելու է նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա։ Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա պարզաբանեց, որ եթե որոշ ժամանակ առաջ ընդդիմությունն ասում էր կամ նոր կապիտւլյացիա կամ նոր պատերազմ, ապա այժմ՝ երկուսը մեկում։

Անընդհատ կոչեր են հնչում չխոսելու այդ մասին ՝ պատերազմը չմոտեցնելու համար, բայց, ինչպես նշեց պատգամավորը, թուրքերն արդեն հասել են Վարդենիս ու Ջերմուկ։

Նա վստահություն հայտնեց, որ իշխող ռեժիմը մտածում է ոչ թե Հայաստանի ու Ղարաբաղի, այլ սեփական իշխանության ու անվտանգության մասին։ «Եթե չլիներ ժողովրդի դիմադրությունը, ապա իշխանությունները վաղուց կստորագրեին կապիտուլյացիան։ Եթե ​​իշխանություններն իմանային, որ կարող են մարսել կապիտուլյացիան, վաղուց կստորագրեին»,- հավելեց պատգամավորը։

Նա խոստովանեց, որ մանդատների եւ խորհրդարանի նիստին մասնակցության մասին քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ  «Հայաստան» դաշինքում կուսակցության բոլոր անդամները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքին։

«Ես մանդատը վայր չեմ դնի։ Եթե դնեի, նույնը կանեին կուսակցության բոլոր անդամները։ Չնայած վստահ եմ, որ իշխանությունը կփորձի մեզ զրկել մանդատներից։ Թող փորձի», – նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարող իրեն պառակտում և փոխադարձ վարկաբեկում թույլ տալ։ «Ընդդիմությունը պետք է առավելագույնս համախմբված լինի։ Բայց, ցավոք, ընդդիմությունը չունի այն համախմբումը, որը պետք է լինի։ Այս դաշտում նույնպես հաճախ հայտնվում են ուժեր, որոնք «պղտորում են ջուրը», ինչը չի բխում մեր ընդհանուր շահերից։ Պայքարը շարունակվում է, պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, որոնք են բացթողումները։ Միայն խորհրդարանական պայքարը բավարար չի լինի կապիտուլյացիան կանխելու համար»,- ընդգծեց նա։

Պատգամավորը ողջունեց Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի բոլոր որոշումներն ու հայտարարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ