News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն, հայտնում է ՄՕԼԴՊՐԵՍ-ը՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարություն մամուլի ծառայությանը։

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմը սպառնում է Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը եւ հանդիսանում է  միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում։

«Մեր երկիրը համերաշխ է Ուկրաինայի հետ ազատության համար նրա պայքարում։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝  նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կշարունակենք աջակցել Մոլդովայի Հանրապետությունում բնակվող ավելի քան 80 հազար ուկրաինացի փախստականներին եւ կտրամադրենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն»,- ասել է արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։

Փոխվարչապետը ներկայացրել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ խորը մտահոգություն հայտնելով Մերձդնեստրի տարածաշրջանում մարդու իրավունքների մշտական ​​խախտումների կապակցությամբ։

«Մենք վճռական ենք տրամադրված հակամարտությունը բացառապես երկխոսության եւ խաղաղ միջոցներով կարգավորելու հարցում՝ Մոլդովայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա։   Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Մոլդովայի Հանրապետության տարածքից ռուսական զորքերի եւ զինամթերքի ամբողջական եւ անվերապահ դուրս բերումը պարտադիր է՝ համաձայն 1999 թվականի Ստամուլի գագաթաժողովում ԵԱՀԿ պարտավորությունների, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեամի 2018 թվականի 72/282 Բանաձեւի», — ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ