News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ <<դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ <<Զանգեզուրյան միջանցքի բացման>> օպերացիային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ գնդապետ, ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված <<Զանգեզուրյան միջանցքը>>  բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև օգտագործելով <<միջանցքի բացման>> հետ կապված Երևանի <<անհամաձայնության>> պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծման զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ:

 Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ <<դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ <<Զանգեզուրյան միջանցքի բացման>> օպերացիային...

 Ի դեպ դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը և, թե՝ Իրանը... Իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել  Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից ...

 Հ.գ.-Ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության, այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին...»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ