News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, ստորագրած հրադադարի մասին հայտարարությունը, այլև անտեսում է և նույնիսկ իր անթաքույց արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության հնչեցրած կոչերի վերաբերյալ:

Հորդորում ենք մեր միջազգային գործընկերներին կոչերից զատ նաև հստակ գործողություններով ցույց տալ, որ Ադրբեջանը չի կարող գնալ արցախահայության դեմ նման գործողությունների՝ մնալով անպատիժ: Ագրեսիան պետք է պատժվի, ուժի և ուժի սպառանալիքի կիրառումը պետք է բացառվի, միայն այդ դեպքում մեր տարածաշրջանում հնարավոր կլինի խոսել կայուն և երկարատև խաղաղության ձեռքբերման մասին:  Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ Արցախը և արցախցիները որևէ պարագայում չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում, ուստի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը անբեկանելի է ու կարիք ունի միջազգային հստակ ամրագրման՝ էթնիկ զտման աղետը արցախահայերի համար կանխելու նպատակով»,- նշում է կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ