News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+-ի կոմիտեն կիրակի տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնել է չփոխել նավթային քաղաքականությունը, Reuters գործակալությանը տեղեկացրել է ՕՊԵԿ+-ի երկու աղբյուր, քանի որ նավթի շուկաները փորձում են գնահատել չինական տնտեսության դանդաղման ազդեցությունը պահանջարկի եւ «Մեծ յոթնյակի» կողմից ռուսական նավթի գների սահմանափակման հետ կապված՝ առաջարկի վրա։

Որոշումն ընդունվել է «Մեծ յոթնյակի» կողմից  ռուսական նավթի գների շեմը համաձայնեցնելուց երկու օր հետո։

ՕՊԵԿ+-ը, որի մեջ մտնում են Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) եւ դաշնակիցները, ներառյալ Ռուսաստանը, զայրացրել էր ԱՄՆ-ին եւ արեւմտյան այլ երկրների հոկտեմբերին, երբ պայմանավորվել էր 2023թ. նոյեմբերից կրճատել օրական նավթարդյունահանումը 2 մլն բարելով, ինչը կազմում է  համաշխարհային պահանջարկի մոտ 2 տոկոսը։

Վաշինգտոնը մեղադրել է խմբին եւ նրա առաջնորդներից մեկին՝ Սաուդյան Արաբիային, այն բանում, որ նրանք կանգնել են Ռուսաստանի կողքին՝ չնայած Ուկրաինայի հակամարտությանը։

ՕՊԵԿ+-ը հավաստիացնում էր, որ արդյունահանումը կրճատել է տնտեսական հեռանկարների թուլացման պատճառով։ Նավթի գներն իջել են հոկտեմբերից չինական եւ համաշխարհային աճի դանդաղման եւ տոկոսադրույքների բարձրացման պատճառով, ինչը շուկայում ենթադրություններ է առաջացրել, որ խումբը կարող է նորից կրճատել արդյունահանումը։

«Սա տեղափոխում է մինչեւ 2023թ. վերջը»,- ասել է ՕՊԵԿ+-ի աղբյուրն այն բանից հետո, երբ խմբի կարեւոր նախարարներն ընդունել են որոշումը։ ՕՊԵԿ+-ի նախարարների հանդիպումը լրիվ կազմով շարունակվել է Գրինվիչի ժամանակով մինչեւ ժամը 12.10-ը։

Ուրբաթ «Մեծ յոթնյակի» երկրները եւ Ավստրալիան համաձայնեցրել են ռուսական ծովային նավթի գների սահմանափակումը՝ մեկ բարելը 60 դոլարի սահմանում, որպեսզի զրկեն նախագահ Վլադիմիր Պուտինին եկամուտներից՝ պահպանելով ռուսական նավթի մատակարարումը համաշխարհային շուկաներ։

Շատ վերլուծաբաններ եւ ՕՊԵԿ նախարարներ հայտարարել են, որ գների սահմանափակումն անհասկանալի է եւ, հավանաբար, անարդյունավետ, քանի որ Մոսկվան իր նավթի մեծ մասը վաճառում է այնպիսի երկրների, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը։

Շաբաթ օրը ՕՊԵԿ+-ը վիրտուալ հանդիպում է անցկացրել՝ առանց Ռուսաստանի եւ դաշնակիցների, եւ չի քննարկել ռուսական նավթի գների շեմը, տեղեկացրել են աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ