News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Առնվազն ինը մարդ զոհվել է, ութ հոգի համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում գետը հանկարծակի վարարել եւ քշել է նրանց, երբ նրանք ծիսական արարողություն էին կատարում Յոհանեսբուրգի Ջուկսքեյ գետի մոտ, կիրակի տեղեկացրել են փրկարարական ծառայության ներկայացուցիչները, տեղեկացրել է AP-ը։

Երկու մարմին հայտնաբերվել է շաբաթ օրը, եւս յոթ մարմին է հայտնաբերվել, երբ փրկարարական գործողությունը վերսկսվել է կիրակի առավոտյան։

Պաշտոնական անձանց խոսքով՝ բոլոր զոհերը եւ անհետ կորածները  շաբաթ օրը գետի մոտ ծիսական արարողություն իրականացնող համայնքի անդամներ են եղել։

Փրկարարները հարցումներ են իրականացնում ողջ մնացած եւ փրկված մարդկանց շրջանում, որպեսզի պարզեն զոհերի ճիշտ թիվը։

Յոհանեսբուրգի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձին պատմել է, որ պաշտոնյաները մշտապես նախազգուշացնում են բնակիչներին գետի մոտ ծեսերի իրականացման վտանգի մասին։

Վերջին երեք ամսում Յոհանեսբուրգ քաղաքում շատ տեղումներ են եղել, եւ գետերի մեծ մասը ջրառատ է դարձել։ Մեր բնակիչները, հատկապես ծխականները, որոնք սովորաբար նման ծեսեր են կատարում, այդ նպատակով գնում են այդ գետերի մոտ»,- ասել է նա ճեպազրույցում։

«Մենք կոչ ենք անում նրանց զգուշություն ցուցաբերել ծեսեր իրականացնելիս»,- ավելացրել է Մուլաուձին։

Ծխականները հաճախ հավաքվում են Ջուկսքեյ գետի մոտ եկեղեցական ծեսերի համար, ներառյալ ջրի մեջ ընկղմվելն ու մկրտությունը։ Գետը հոսում է բազմաթիվ բնակավայրերի միջով, որոնցից է նաեւ Ալեքսանդրուն Յոհանեսբուրգի արեւելքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ