News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

Նախագահի աշխատակազմից NEWS.am_ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով նորանշանակ դեսպանին արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթել:

«Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ,  և դա պարտավորեցնող է մեզ համար, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախագահը, շեշտելով, որ փոխգործակցության համար լավագույն խթան կլինի հաջորդ տարի Եգիպտոսի նախագահի սպասվող այցը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Եգիպտոսի Հանրապետությունը Հայաստանում և իր նպաստն ունենալ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին նոյեմբերին Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցության համար:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկայիս շփումներին և տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին ու խոչընդոտներին և կարևորել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ իրականության ներկայացումը գործընկեր երկրների ներկայացուցիչներին:

Նորանշանակ դեսպանն անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային կովկասում խաղաղության հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ