News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լեհաստանը կվերցնի հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերը, որոնք անցյալ ամիս Գերմանիան առաջարկել էր տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, հայտնում է AP-ն։

Գերմանական առաջարկն արվել էր այն բանից հետո, երբ ուկրաինական մոլորված հրթիռն ընկել էր Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ինչի հետեւանքով երկու լեհ մահացել էին:

Բլաշչակն ի սկզբանե հայտարարել էր, որ «գոհունակությամբ» ընդունել է առաջարկը։ Բայց ավելի ուշ նա եւ լեհ այլ պաշտոնյաներ ասել էին, թե կարծում են, որ Patriot համակարգը պետք է տեղակայվի Ուկրաինայում, ինչը Գերմանիան չի ուզում անել:

Երեքշաբթի Բլաշչակը Twitter-ում գրել է, թե ափսոսում է, որ Գերմանիան չի ցանկանում Patriot համակարգը Ուկրաինայում տեղակայել։ «Ես հիասթափված էի Ուկրաինային աջակցելուց հրաժարվելու պատճառով»,- գրել է նա։ «Արեւմտյան Ուկրաինայում Patriot-ի տեղակայումը կբարձրացնի լեհերի եւ ուկրաինացիների անվտանգությունը».

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ շարունակում են «պայմանավորվածությունները Լեհաստանում Patriot-ներ տեղակայելու եւ դրանք մեր վերահսկողության համակարգին միացնելու ուղղությամբ», նշել է նա:

Գերմանիան հայտարարել է, որ Լեհաստանին առաջարկվող Patriot համակարգերը ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մի մասն են եւ նախատեսված են միայն ՆԱՏՕ-ի տարածքում տեղակայման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ