News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։

Ա․ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել տիկին դեսպանին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։

Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ