News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական հրամանատարությունը «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ի (ԺԻՈՒ) քրդական ջոկատներից պահանջել է հեռանալ Հալեպի նահանգի հյուսիսային երեք շրջաններից։ Այս մասին հայտնել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Անկարայի աղբյուրին։ Նրա տեղեկացմամբ՝ քուրդ զինյալները պետք է դուրս բերվեն Այն էլ Արաբ, Մանբիջ եւ Թել Ռիֆաաթ շրջաններից։

«Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող ռուս եւ ամերիկացի զինվորականներին»,- ասել է աղբյուրը։ Միաժամանակ, թուրքական կողմն ընդգծել է, որ երկու շաբաթ ժամանակ է տալիս, որպեսզի դուրս բերվեն ԺԻՈՒ ջոկատները, որոնք, ինչպես կարծում է, կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հայտարարել են, որ վերջնագրի ժամկետը չի երկարաձգվի։

ԺԻՈՒ-ն արաբա-քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) ողնաշարն է, որը վերահսկում է Ռաքքա եւ Հասաքա նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Դեյր էզ Զորի հյուսիս-արեւելքը: Ընդհանուր առմամբ, Սիրիայի տարածքի 27 տոկոսը, ներառյալ նավթի հիմնական հանքերը, գտնվում են քրդական կազմավորումների ձեռքում, որոնց աջակցում են ԱՄՆ-ը եւ արեւմտյան կոալիցիան։

Ավելի վաղ Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում ՍԴՈՒ-ի հրամանատար Մազլում Աբդին ասել էր, որ քրդական ջոկատներն արդեն կատարել են այս պայմանները եւ կառավարական զորքերին թույլ են տվել մուտք գործել Թուրքիային սահմանակից շրջաններ։ Նա հստակեցրել էր, որ ՍԴՈՒ-ի զինաթափումը կամ նրանց ներգրավումը սիրիական բանակում կարող է տեղի ունենալ միայն Դամասկոսի հետ քաղաքական համաձայնության հասնելուց հետո, որը երաշխավորում է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար վարչակազմի պահպանումը:

Նոյեմբերի 20-ից Թուրքիայի ռազմաօդային ուժերը եւ հրետանին հարվածներ են հասցնում քրդական ուժերի դիրքերին Հալեպի, Ռաքքայի եւ Հասաքայի նահանգներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել սիրիական Այն ալ Արաբ, Մանբիջ եւ Թել Ռիֆաթ շրջաններում, եթե ԺԻՈՒ-ն հրաժարվի այնտեղից դուրս բերել իր զինյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ