News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ռուսական նավթի համար Մեծ յոթնյակի երկրների գների սահմանափակումը պատճառ չէ Սեւ ծովում տանկերների հերթի համար՝ Միջերկրական ծովի ճանապարհին Բոսֆորի նեղուցով անցնելու համար, հայտնում է Reuters-ը։

Tribeca նավագնացության գործակալության տվյալներով՝ ուրբաթ նավերի կուտակումը ցրելու բանակցությունների ֆոնին Սեւ ծովում հերթում կանգնած նավերի թիվը հասել է 20-ի:

Հերթերը համընկել են այս շաբաթ G7-ի եւ Եվրամիության կողմից ծրագրի ներդրման հետ, որն արգելում է ապահովագրողներին օգնել ծովով արտահանել ռուսական նավթը, եթե միայն այն չվաճառվի սահմանված գնով:

«Այս իրավիճակը կապված չէ G7-ի նավթի գնի սահմանափակման հետ, քանի որ ամեն դեպքում կա 45-օրյա ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը գնված ռուսական նավթի մատակարարումը դադարեցնելու համար», - Reuters-ին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Նա ասել է, որ այս անցումային շրջանից հետո թուրքական իշխանությունները կարող են շարունակել ստուգել տանկերների ապահովագրությունները «նույն կերպ, ինչպես նախկինում»։ «Ուստի մենք կապի մեջ ենք թուրքական իշխանությունների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար եւ աշխատում ենք իրավիճակը ապաշրջափակելու ուղղությամբ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ