News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոռուպցիայի մակարդակը հասկանալու համար պարզապես պետք է բացել իշխող կուսակցության պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը նրանց պաշտոնը ստանձնելու ժամանակ եւ այժմ։ Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ  պատգամավորները մեծ գումարներ, տներ, Երեւանի կենտրոնում բնակարաններ են հայտարարագրում։

«Եթե չեմ սխալվում պատգամավորներից մեկը եւ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը մի քանի տարում 150 հազար դոլար է կուտակել։ Տաքսի վարելու մեջ ոչ մի վատ բան չկա, ես ինքս նույնն արել եմ ԱՄՆ-ում սովորելու տարիներին, բայց նույնիսկ այնտեղ այդքան գումար չեմ կարողացել հավաքել։ Եթե չեմ սխալվում նա Աննա Հակոբյանի ընկերն է», – նշեց Մամիջանյանը։

Ընդդիմադիրը նշեց նաեւ պետական գնումների դեպքում մրցույթների բացակայության մասին։

Նա խոստովանեց, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք երկրում կոռուպցիա  եղել է՝ վստահեցնելով, որ այդ երեւույթի դեմ ինստիտուցիոնալ պայքար էր տարվում ։

Խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները շատ ավելի կոռումպացված են, քան նախորդները. «Ներկայիս իշխող ռեժիմը, ժողովրդին խաբելով երկրում համատարած կոռուպցիայի մասին թեզերով, եկավ իշխանության եւ ոչինչ չի ապացուցում։ Երկրորդ անգամ նրանք խաբեցին 2021-ին գերիների վերադարձի հարցում՝ քվեարկողների ձայների դիմաց կեղծ խաղաղության օրակարգ վաճառելով»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ