News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գործող իշխանության օրենսդրական նախաձեռնությունները միայն ուժեղացնում են Հայաստանում «սուպերվարչապետության» համակարգը։ Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական ​​պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքիի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է Պետական ​​պահպանության ծառայությունը հանել Ազգային անվտանգության ծառայության համակարգից։ Բայց եթե այս օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, պետական ​​պահպանության ծառայությունը կվերածվի հանրապետության վարչապետի ենթակայության տակ գտնվող կառույցի։ Սրան զուգահեռ կստեղծվի Արտաքին հետախուզության ծառայություն, որը նույնպես կլինի վարչապետի ենթակայության տակ։ «Այսպիսով, առանց այն էլ ուժեղ «սուպերպվարչապետության» համակարգը էլ ավելի կուժեղացվի»,- ասաց Խամոյանը։

Նա հիշեցրեց, որ լինելով ընդդիմադիր՝ ներկայիս վարչապետը դեմ էր հանդես գալիս «սուպերվարչապետությանը», իսկ իշխանության գալով՝ ամեն ինչ արեց կառավարության ղեկավարի պաշտոնն էլ ավելի ամրապնդելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ