News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Երրորդ Հանրապետություն այլեւս գոյություն չունի, այդ հանրապետության հիմքերը խարխլված են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Նա պարզաբանեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության միսն ու արյունը հայկական Ղարաբաղն է։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդն է, եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ապա չկա նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետություն։ 

Շարմազանովը նկատեց, որ իշխանությունը հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից:  

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կառավարում են օկուպացիոն ուժեր, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։

«Բայց մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ չեն գիտակցում այդ խնդիրը, ընդդիմությունը միմյանց վրա քարեր է նետում։ Շատ քչերն են գիտակցում տեղի ունեցածը։ Մենք կանգնած ենք նոր ցեղասպանության եւ կործանման եզրին։ Մենք դա հասկանում ենք: Եվ ոչ մի Արեւմուտք չի օգնի»,-նշեց նա։ 

Շարմազանովը կոչ արեց պայքարել որպես երեւույթ «նիկոլիզմի» դեմ։ «Ի՞նչ ենք մենք առաջարկում հանրությանը, բացի այն, որ պահանջում ենք Նիկոլի հեռացումը։ Գնում ենք դեպի Արեւմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան։ Նիկոլը հաղթեց, որովհետեւ խաղաղությո՞ւն խոստացավ՝ երկրորդ կամ երրորդ նախագահի՝ իշխանության գալու դեպքում պատերազմով սպառնալով։ Ցանկացած երկրի ճակատագրում առանցքային դերակատարում ունեն առաջնորդները»,-հավելեց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Բաքուն եւ Անկարան չեն հանդարտվի, քանի դեռ հայկական գործոնն իսպառ չի վերացել, իսկ Հայաստանի անվտանգության տարանջատումը Ղարաբաղի անվտանգությունից անվանեց հանցագործություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ