News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսում Երեւանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ՝ հետեւյալ պահանջներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բեգլարյանը, կից գրելով.

«1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.

  1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.
  2. Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան) եւ Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները եւ գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝

  1. Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից եւ ամեն մեկն իր չափով ու ձեւով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին.
  2. Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ եւ՛ առանձին, եւ՛ ՄԱԿ-ի ձեւաչափով.
  3. Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարեւորության ու ներկա կարիքի մասին՝ եւ՛ հայերենով, եւ՛ օտար լեզուներով.
  4. Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա.

Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝

  1. Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության եւ Ադրբեջանին սանձելու համար.
  2. Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, եւ այս պայքարն էլ բոլորինս է:

Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ