News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ճապոնիան ուրբաթ օրը ներկայացրել է Ազգային անվտանգության նոր ծրագիր, որը վկայում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրի ռազմական ներուժի խոշորագույն աճի, պաշտպանության ծախսերի կրկնապատկման եւ տարածաշրջանային մրցակիցների աճող սպառնալիքների ֆոնին պացիֆիստական սահմանադրությունից հեռանալու մասին, գրում Է CNN-ը:

Տոկիոյում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կառավարությունը հաստատել է անվտանգության վերաբերյալ երեք փաստաթուղթ՝ ազգային անվտանգության ռազմավարություն, ազգային պաշտպանության ռազմավարություն եւ պաշտպանության ուժերի զարգացման ծրագիր՝ անվտանգության ոլորտում ավելի ու ավելի անկայուն իրադրության պայմաններում Ճապոնիայի պաշտպանունակության ամրապնդման համար:

Նոր միջոցառումները ներառում են դրույթներ, որոնք թույլ կտան Ճապոնիային ունենալ «հակահարվածի ներուժ», արտակարգ իրավիճակների դեպքում եւ հատուկ հանգամանքներում այլ երկրի տարածքի վրա ուղղակիորեն հարձակվելու ունակություն, ասել է Կիսիդան:

Ընդունելով նոր պաշտպանական նախաձեռնությունները՝ Ճապոնիան խախտում է իր սահմանադրությունը, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը սահմանափակումներ է դնում ինքնապաշտպանության ուժերի վրա, քանի որ դրանք կարող են օգտագործվել միայն հայրենիքի պաշտպանության համար, նշում Է CNN-ը։

Բայց Տոկիոն բախվում է «վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենաթշնամական իրավիճակին»։

Անցկացնելով պաշտպանական համակարգի վերակազմավորում՝ Ճապոնիան այդ մրցակիցներից մեկին՝ Չինաստանին, անվանում է իր «ամենամեծ ռազմավարական մարտահրավերը»։

Ճապոնիայի երկարամյա մրցակից Չինաստանը մեծացնում է իր ռազմածովային եւ օդային ուժերը Ճապոնիայի մերձակայքում գտնվող տարածքներում:

Չինական նավերը հաճախ հարձակումներ են կատարում Դյաոյուդաո կղզիների մոտ, իսկ Ճապոնիան գրեթե ամեն օր օդ է բարձրացնում ռազմական ինքնաթիռներ՝ ի պատասխան չինական ինքնաթիռների՝ իր օդային տարածքին մոտենալու։

Մինչդեռ Չինաստանը ուժեղացնում է ռազմական ճնշումը Թայվանի վրա։

Արեւմուտքից Ճապոնիան հետեւում է Հյուսիսային Կորեայի հրթիռային զինանոցի ուժեղացմանը։

Ճապոնիայից հյուսիս Ռուսաստանը մեծացնում է իր ուժերը կղզիներում, իսկ «Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը միայն ուժեղացնում Է Տոկիոյի մտավախությունները, որ նա, հնարավոր է, ստիպված լինի պաշտպանել իր տարածքները միանգամից մի քանի սպառնալիքներից»,-նշում է CNN-ը։

Չնայած Ճապոնիան համարվում է աշխարհի ամենաժամանակակից եւ հզոր զինված ուժերից մեկը, նրա զենքերը նախատեսված են իր կղզիների մոտ գտնվող թշնամիներին հարվածելու համար: Բայց նոր պաշտպանական ռազմավարությունը Տոկիոյին կտա այնպիսի զենք, ինչպիսիք են ամերիկյան Tomahawk հրթիռները։

Տոկիոյի նոր պաշտպանական ռազմավարությունը հավանության է արժանացել նրա առաջին դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից, որը Ճապոնիայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր ունի եւ պարտավորվում է պաշտպանել ճապոնական տարածքը հարձակումից:  

Փորձագետները նշում են, որ ճապոնական ուժերը կենսական նշանակություն ունեն Չինաստանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած հավանական ռազմական գործողությունների համար, եթե ռազմական գործողություններ սկսվեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ