News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանին կոչ է արել «ազատվել» իր քաղաքական ղեկավարությունից, որը մի քանի ամսվա ընթացքում արգելափակել է բարեփոխումները, որոնք կենսական նշանակություն ունեն իր տուժած տնտեսության փրկության համար, հաղորդում է AFP-ը։

«Լիբանանի հետ կապված խնդիրն այն է, որ մենք պետք է լուծենք մարդկանց խնդիրները եւ ազատվենք նրանցից, ովքեր չեն կարողանում դա անել»,-ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով երկրի արմատացած քաղաքական դասը, որին մեղադրում են 2019 թվականի վերջին ֆինանսական տապալման մեջ:

«Լիբանանը պետք է փոխի ղեկավարությունը»,-ասել է նա։ Մակրոնը գլխավորել է  լիբանանյան տնտեսությունը փրկելու միջազգային ջանքերն այն բանից հետո, երբ լիբանանյան ֆունտի արժեքի փլուզումը բնակչության մեծ մասին աղքատության եզրին է հասցրել։ Միջազգային վարկատուները պահանջել են, որ Լիբանանը ընդունի ցավոտ տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ միլիարդավոր դոլարների վարկեր տրամադրելու դիմաց:

«Հարցն այն է՝ արդյոք Լիբանանի հաշվին ապրող այս կաստան համարձակություն կունենա փոխվելու»,-նշել է Մակրոնը՝ հավելելով, որ անհանգստացած է երիտասարդ լիբանանցիների զանգվածային արտագաղթից։

«Իմ պատասխանն է՝ փորձել օգնել կյանքի կոչել քաղաքական այլընտրանքը։ Ես  հոգ եմ տանում լիբանանցի տղամարդկանց եւ կանանց մասին, այլ ոչ թե նրանց, ովքեր ապրում են նրանց հաշվին»,-հավելել է Մակրոնը։    

Նրա խոսքով՝ այժմ առաջնահերթությունն այն է, որ նախագահն ու վարչապետը լինեն «ազնիվ» մարդիկ, որոնք կարող են արագ վերակառուցել Լիբանանի ֆինանսական համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ