News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն։ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բացելով բանակցությունները Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չորս եռակողմ հայտարարություն հավանության է արժանացել։ Դրանց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց, իհարկե, կցանկանայի արագացնել աշխատանքները։ Համոզված եմ, որ որքան շատ հանդիպենք, պայմանավորենք, ամրապնդենք վստահությունն ու հիմք ստեղծենք դրա համար, այնքան արագ բոլոր հարցերը կկարգավորվեն»,-ասել է նա։

Նա ափսոսանք է հայտնել այսօր Մոկվայում նախատեսված ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու հայկական կողմի որոշման կապակցությամբ։ «Այսօր պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում՝ խաղաղության  պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով երկրում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել»,-նշել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ասում են՝ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր հսկողության տակ է եղել. Կիրանցի բնակիչներ
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով…
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն…
Ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետը
Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի...
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը. հանդիպում են պահանջում իշխանությունների հետ 
Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի  հատվածը...
Ամենաշատ