News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում հայերի վրա հարձակված երկու ադրբեջանցիները քննության ու դատավարության ողջ ընթացքում որեւէ զղջում չեն հայտնել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների միջազգային կոլեգիայի փոխնախագահ Զոհրաբ Գաբրիելյանը։

Դատավարության մասին NEWS.am-ը հայտնել էր նախօրեին։

«Գործը վարող դատախազն իր ելույթում նույնպես ընդգծեց, որ, ցավոք, ամբաստանյալները գործի քննության ողջ ընթացքում զղջում չեն հայտնել։ Ապացույցների ամբողջությունը հաստատում է Հաջիեւի եւ Իբիշովի մեղքը։ Դատախազը հատկապես ընդգծեց, որ Իբիշովն ու Հաջիեւը կանխամտածված հանցագործություն են իրականացրել սահմանադրական կարգի հիմքերի  եւ պետությկան անվտանգության դեմ։ Նրանց արարքը մեծ հասարակական վտանգ է ներկայացնում, իսկ վերադաստիարակումը հնարավոր է միայն հասարակությունից մեկուսացման պայմաններում»,- ասաց փաստաբանը։ Այս կապակցությամբ դատախազը դատարանին խնդրել է ամբաստանյալներ Իբիշովին եւ Հաջիեւին դատապարտել 5 ու կես տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատարանը վճիռը կհրապարակի դեկտեմբերի 28-ին։

«Սա նախադեպային գործ է՝ հաշվի առնելով այն հոդվածը, որով այն հարուցվել է։ Գործի կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանով դատական ​​պրակտիկա է ձեւավորում, քանի որ նախկինում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով գործեր չեն հարուցվել։ Պետությունը միշտ փորձել է ընթացք չտալ ազգամիջյան կոնֆլիկտներին՝ այլ ազգային փոքրամասնություններին չսադրելու համար:

Այս իրավիճակում դատախազը համաձայնել է քրեական գործ հարուցել «ծայրահեղականություն» հոդվածով, քանի որ տեղի ունեցածը այդ ասատիճան ընդգծված ծայրահեղական, թշնամական, ստորացուցիչ բնույթ ուներ։ Դատավճիռը շատ կարեւոր է լինելու եւ՛ մեզ՝ հայերիս, եւ՛ իրավակիրառական պրակտիկայի համար»,- շեշտեց Զոհրաբ Գաբրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ