News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 2020թ. պետության ղեկավարի ընտրություններից առաջ փորձել է կասեցնել երկրի գործող նախագահ Ջո Բայդենի որդու մասին անաչառ տեղեկությունների տարածումը։ Թրամփը հրապարակումը չորեքշաբթի տեղադրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Հենց նոր պարզվել է, որ ՀԴԲ-ի վարչությունը, որը վարում է Հանթեր Բայդենի գործի հետաքննությունը, 2020թ. ընտրություններին ընդառաջ բազմաթիվ հարցումներ է ուղարկել՝ նրա հետ կապված վատ նորությունները գաղտնի պահելու նպատակով։ Այլ խոսքով՝ նույն մարդիկ, որոնք վարում են նրա հանդեպ «հետաքննությունը», փորձել են հասնել այն բանին, որպեսզի նրա մասին ԶԼՄ-ներում վատ բաներ չհնչեն. «միայն լավ բաներ, խնդրում ենք»,- գրել է Թրամփը՝ սա անվանելով «աղաղակող խայտառակություն»։

Ավելի վաղ լրագրող Մեթ Թաիբին, հղում կատարելով Թվիթերի ներքին գրագրությանը, նշել էր, որ այդ ընկերությունը մշտապես կատարել է ամերիկյան իշխանությունների, հիմնականում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ցուցումներն իրենց սոցիալական ցանցը ցենզուրայի ենթարկելու առումով, իսկ Հանթեր Բայդենի ու նրա նոութբուքի պարագայում՝ ընկերության ղեկավարները որոշում են կայացրել, որ այդ սկանդալային պատմության հետ կապված բոլոր նյութերն «ընկնելու են հաքերության միջոցով ստացված տեղեկության հրապարակումը սահմանափակելու քաղաքականության տակ»։

Այս սկանդալի հետ կապված տեղեկության տարածումը սահմանափակելու համար, նշել է լրագրողը, Թվիթերի ղեկավարությունն օգտագործել է ամենակոշտ միջոցները՝ ոչ միայն սահմանափակելով այս գործի վերաբերյալ տվյալների տարածման հնարավորությունը, այլեւ դրա հետ կապված հրապարակումներին արվող հղումները նշելով որպես վտանգավոր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ