News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Վոլքեր Տուրկը ջիհադականներից տուժած Բուրկինա Ֆասոյի անցումային իշխանություններին կոչ է արել արագ եւ թափանցիկ հետաքննել 28 մարդկանց սպանությունը, որոնց մարմինները հայտնաբերվել են անցած հանգստյան օրերին, տեղեկացրել է AFP-ն։

Նա ողջունել է իշխանությունների հայտարարությունը երկրի հյուսիս-արեւմուտքում դիակների հայտնաբերումից հետո հետաքննություն անցկացնելու մասին։ «Ես կոչ եմ անում նրանց ապահովել դրա օպերատիվությունը, մանրակրկիտությունը, անաչառությունը եւ թափանցիկությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ պաշտոնից կամ կոչումից»,- ասել է նա։

ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը հայտարարել է, որ տեղի աղբյուրները սպանությունների համար մեղադրել են «Հանուն հայրենիքի պաշտպանության կամավորականներ» աշխարհազորին (VDP), որն ստեղծվել է ջիհադականների դեմ բանակի պայքարին աջակցելու համար։

Հայտարարության համաձայն՝ VDP-ի անդամները ներխուժել են քաղաք՝ սպանելով 28 մարդու, «վրեժ լուծելով անցած գիշեր ռազմակայանի վրա ավելի վաղ կատարված հարձակման համար» «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջամաաթ Նասր ալ-Իսլամ ուալ Մուսլիմին» (JNIM) խմբավորման անդամների կողմից։

Բուրկինա Ֆասոն արեւմտաաֆրիկյան երկիր է, որը ծով ելք չունի, աշխարհի ամենաաղքատ եւ անկայուն երկրներից է։ 2015-ից պայքարում է ապստամբների դեմ, որոնց գլխավորում են «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված ջիհադականները, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ եւ մոտ երկու միլիոն մարդ տեղահանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ