News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հունաստանի կառավարությունը պատրաստ է սկսել ցանկապատի աստիճանական ընդլայնումը Թուրքիայի հետ Էվրոսի սահմանի ողջ երկայնքով, Skai TV-ին տված հարցազրույցում ասել է Քաղաքացիական պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը։

Հունաստանն արդեն 40 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Էվրոս գետով անցման մոտ՝ անօրինական միգրանտների մուտքը երկիր կանխելու համար, իսկ անցյալ տարվա օգոստոսին որոշվել է ցանկապատը երկարացնել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով։

Թեոդորիկակոսի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը ավարտել են ցանկապատի առաջին անհապաղ ընդլայնման ուսումնասիրությունը եւս երեսունհինգ կիլոմետրով եւ ներկայումս սպասում են ֆինանսների նախարարության հաստատմանը:

Էվրոսի պարսպի 35 կիլոմետրով ընդլայնումը պետական բյուջեին հարյուր միլիոն եվրո կարժենա։

Նախարարը հարցազրույցում ասել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2022 թվականին ավելի քան 250 000 անօրինական միգրանտներ չեն կարողացել Հունաստան մուտք գործել Էվրոսի սահմանով։

Օգոստոսին Հունաստանի իշխանությունները համաձայնել են աստիճանաբար ընդլայնել ցանկապատը եւ հանձնարարել են համապատասխան նախարարություններին եւ ազգային պաշտպանության գլխավոր շտաբին որոշել, թե ցանկապատի որ հատվածները պետք է առաջին հերթին կառուցվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ