News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ  բոլոր լրատվամիջոցները պետք է ապահովեն մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։

Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու եւ նրան հարցեր հղելու հնարավորությունից։

Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որեւէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։

Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաեւ ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ հավասարության հիմնարար սկզբունքներին եւ ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։

Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը եւ հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձեւախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում. Past.am
Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց…
Հայաստանում ցանկանում են կարգավորել հեռուստահեռարձակման կարգը՝ դարձնելով այն միատեսակ
Այնուամենայնիվ, դրանք հանրային մուլտիպլեքսում չեն լինի․․․
Առաջին դեպքը չէ, երբ իշխանությանն ուղղված  քննադատությանը հետևում են հաքերային հարձակումներ. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հանդես են եկել…
«Առավոտի» յութուբյան ալիքն անհասանելի է դարձել. հարստացած հեղափոխականների մասին ֆիլմը կցուցադրեն ֆեյսբուքյան էջում
Աննա Իսրայելյանը չգիտի, թե ով կամ ովքեր կարող էին ապաակտիվացնել Aravot Daily-ի յութուբյան ալիքը...
Վիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի. Mediamax.am
Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների…
RSF-ն Բաքվին եւ խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով
Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ