News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Ազերէներջի» ՓԲԸ-ն Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին օգնության երկրորդ մասը՝ պահուստային սնուցման 45 էլեկտրակայան՝ 94-150 կՎՏ հզորությամբ, ասվում է Էներգետիկայի նախարարության կայքում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին, արագ արձագանքման եւ արդյունավետ, ժամանակին աջակցության համար։ Մենք երախտապարտ ենք ուկրաինացի ժողովրդի հետ ձեր համերաշխության համար»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ադրբեջանից սարքավորումների առաջին խմբաքանակը, որը պարունակում է 45 ուժային տրանսֆորմատոր եւ հինգ պահեստային էլեկտրակայան, արդեն բաշխվել է էներգետիկ ընկերությունների միջեւ եւ փոխանցվել ռուսական հարձակումներից առավել տուժած շրջաններին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ