News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Գերմանիան պետք է Ուկրաինային ուղարկի անհրաժեշտ ամբողջ զենքը, այդ թվում՝ տանկերը։

«Ես Գերմանիայի կառավարությանը կոչ եմ անում վճռական գործողություններ ձեռնարկել ... բոլոր տեսակի զենքերը  մատակարարելու համար», - ասել է նա հավաքված, հիմնականում պահպանողական օրենսդիրների ծափահարությունների ներքո: «Ազատության եւ մեր ապագայի համար պայքարը մոլեգնում է, քանի դեռ մենք խոսում ենք... Տանկերը չպետք է թողնել պահեստներում, այլ պետք է տալ ուկրաինացիների ձեռքը»։

«Եկել է ժամանակը, որ Գերմանիան օգնի Ուկրաինային այնպես, ինչպես դա անում են Լեհաստանը, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Հենց այդ մասին եմ ես խոսելու Բեռլինում: Մեր «Leopard»-ներն Ուկրաինային փոխանցելու համար անհրաժեշտ է Բեռլինի համաձայնությունը, քանի որ այդ տանկերը գերմանական արտադրության են։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որում Բեռլինը կմերժի մեզ»,- ասել է Մորավիեցկին, ով Բեռլին էր այցելել ՔԴՄ-ի ականավոր քաղաքական գործիչ Վոլֆգանգ Շոյբլեի կարիերայի 50-ամյակի տոնակատարության կապակցությամբ։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ