News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը` խնդրելով տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ:

Այս ընկերությունների միջեւ գոյություն ունի հետեւյալ փոխկապվածությունը. «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունն է, իսկ վերջինիս 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Քանի որ «Հայկական էլեկտրացանցերի» սեփականատիրոջ փոփոխությունը պետք է տեղի ունենա բացառապես Հայաստանի կառավարության համաձայնությամբ, սույն հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Կառավարության ներկայացրած բացատրագրում նշված է, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը չի համապատասխանում  Հայաստանում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման պահանջներին: Այդ պատճառով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պարտավորվում է համապարտության սկզբունքով ստանձնել «Հայկական էլեկտրացանցերի» գնման գործարքի եւ ՀՀ օրենքներից բխող բոլոր պարտավորությունները: Բացի այդ` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը պետք է մշտապես հանդիսանա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի առնվազն 60 տոկոսի սեփականատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ