News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունում ավտոմեքենաների վաճառքը դեկտեմբերին ավելացել է 12,8 տոկոսով՝ 2021 թվականի նույն ամսվա համեմատ։ Սակայն անցյալ տարվա վերջի արդյունքներով այն նվազել է 4,6 տոկոսով եւ դարձել ամենացածրը 1993 թվականից հետո, ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հայտարարության մեջ։

Աճը գրանցվել է հինգերորդ ամսվա արդյունքներով, մինչ այդ ցուցանիշը 13 ամիս անընդմեջ նվազում էր։ Սակայն աճն ապահովվել է առաջին հերթին համեմատության ցածր բազայով։ Վաճառքի ծավալները դեռեւս շատ ցածր են 2019 թվականի նոյեմբերի համեմատ՝ մինչ համաճարակի սկսվելը, երբ դրանք գերազանցում էին 1 միլիոն մեքենան:

Ընդ որում, միայն ԵՄ երկու հիմնական շուկաներում վաճառքներն աճել են․ Գերմանիայում՝ 38,1 տոկոսով, Իտալիայում՝ 21 տոկոսով։ Մինչդեռ Ֆրանսիայում դրանք նվազել են 0,1 տոկոսով, Իսպանիայում՝ 14,1 տոկոսով։

Եվրոպայում նոր ավտոմեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան) դեկտեմբերին ավելացել է 14,8 տոկոսով՝ հասնելով 1,091,119-ի։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի արդյունքներով, ավտոմեքենաների գրանցումը Եվրամիությունում նվազել է 4,6 տոկոսով՝ հասնելով 9 մլն 255 930-ի: Դա հիմնականում պայմանավորված էր առաջին կիսամյակում պահեստամասերի պակասով, հայտնում է ACEA-ն:

Անցյալ տարի Եվրամիությունում Volkswagen խմբի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche եւ այլն) վաճառքները նվազել են 5,2 տոկոսով, Stellantis-ինը (Fiat Chrysler եւ PSA Group)՝ 14,1 տոկոսով, Renault-ի խմբինը՝ 4,3 տոկոսով,  BMW խմբինը՝ 5,1 տոկոսով, Mercedes-Benz-ինը՝ հիմնականում չի փոխվել։

Մինչդեռ հարավկորեական Hyundai-ն (նաեւ Kia-ն) ավտոմեքենաների վաճառքն ավելացրել է 2,6 տոկոսով, ճապոնական Toyota-ն եւ Honda-ն՝ համապատասխանաբար 7,7 եւ 4,4 տոկոսով։

Ամերիկյան Ford-ի վաճառքները նվազել են 2,3 տոկոսով, ճապոնական Nissan-ի եւ Mazda-ի՝ համապատասխանաբար 10,2 եւ 11,2 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ