News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արարատի և Վայոց ձորի մարզերը միացնող Տիգրանաշեն գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Դեպի Սյունիք տանող միջպետական ավտոճանապարհի աջ կողմում, լեռներով շրջապատված ձորակում է ծվարած սահմանամերձ Տիգրանաշենը: Արտաքին լուսավորությունն այստեղ է անվտանգության, ապա նաև՝ համայնքի զարգացման ու ծախսերի խնայողության խնդիր է:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ նախորդ տարեվերջին, նորագույն տեխնոլոգիաները մարզեր հասցնելու և ենթակառուցվածքների արդի համակարգ ներդնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ աշխատանքներ են սկսել: Տիգրանաշենում կառուցվել է փողոցային լուսավորության նոր համակարգ: Տեղադրվել է 40 LED-լուսարձակ, լուսավորվել 1500 մ ճանապարհահատված:

«Տիգրանաշենի համար լուսավորությունն առաջանային խնդիրներից մեկն է. լինելով սահմանամերձ վարչական տարածք՝ առաջնայինը մարդկանց հարմարավետությունն է: Գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ ժայռերի ու սարերի միջև է գտնվում: Ավելի շատ ձորակի մեջ է: Մթությունն այստեղ ավելի շատ խանգարող հանգամանք է: Ինչքան լուսավորությունը լինի, այնքան ժողովրդի հարմարավետությունը շատ կլինի: Որքան գյուղը հարմարավետ ու ապահով լինի, այնքան բնակիչն էստեղ իրան հարմարավետ կզգա և ուրիշ տեղ գնալու կարիք չի զգա»,- ասել է Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար  Լյուդվիգ Ստեփանյանը:

Շուրջ 11 տարի առաջ, գյուղն իր միջոցներով փորձել է ապահովել կենտրոնական փողոցի լուսավորությունը, սակայն ստացած արդյունքը չի արդարացրել սպասումները: էկոնոմ լամպերով աշխատող հին լուսարձակները տեղադրվել են գյուղի էլեկտրամատակարարման հենասյուների վրա: Դրանց ապահոված լուսատվությունը եղել է ցածր, օգտագործված էներգիան՝ շատ: Հաճախակի շարքից դուրս գալու պատճառով, վերանորոգման կամ փոխարինման համար էլ առաջացրել են չնախատեսված լրացուցիչ ծախսեր: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործակցության արդյունքում, Տիգրանաշենում նախորդ տարի կառուցվել է լուսավորության ամբողջությամբ նոր ցանց: Գյուղում լուսավորել է կենտրոնական և երկրորդական 4 փողոց: Տիգրանաշենն ապահովվել է 80% լուսավորությամբ:

Տիգրանաշենում ապրող նոր սերունդը համացանցի միջոցով փորձում է հետևել աշխարհում կատարվող տեխնոլոգիական առաջխաղացմանն ու զուգահեռներ տանել քաղաք-գյուղ զարգացման տեմպերի միջև: Իններորդ դասարանցի Լիանան արդեն ունի իր վերլուծությունն ու եզրահանգումները. տեխնոլոգիաների զարգացումը կարևոր է նաև Տիգրանաշենի համար: Նա վստահ է, որ ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրումը և նոր տեխնոլոգիաներով աշխատող ցանցը, երկարաժամկետ դրական ազդեցություն կապահովեն իրենց գյուղում:

Լինելով տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ը կարևոր արդարացված առաջնահերթություն է համարում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ ներդնելու ռազմավարությունը: Ծրագիրը թույլ է տալիս կիրառել բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել բարձր լուսատվություն, բայց  սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ