News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պրահայի համաձայնագրերի հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարգավորում Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ անկախության հանրաքվեն այնտեղ տեղի է ունեցել դեռեւս դրա ընդունումից առաջ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում՝  ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Ըստ ընդդիմադիրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ կարելի է բնութագրել որպես անհեթեթություն։ Նա հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է երկու հարթակներում։ Ընդ որում, դրանցից մեկում Լեռնային Ղարաբաղի հարցը չի քննարկվում։

«Պրահայի համաձայնագրերը հիմնված են Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը Ադրբեջանը բանակցությունների ընթացքում վերջին 30 տարիներին երբեք առաջ չի քաշել։ Այս թեզը առաջ են քաշել Հայաստանի իշխանությունները։ Սակայն նույնիսկ այս դեպքում  պետք է հիշել, որ Հայաստանը վերապահումով է միացել հռչակագրին.

Այնտեղ առանձին նշված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին կետը։ Բացի այդ, հռչակագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ այնտեղ դրանից 20 օր առաջ հանրաքվե էր անցկացվել։ Երկրորդ տարբերակում կա հիշատակում։ Կա նաեւ ինքնորոշման հնարավորություն։ Այո, գուցե տարիներ անց: Ես հիմա խոսում եմ ռուսական առաջարկի մասին։ Թիվ մեկ աբսուրդն այն է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է երկու տարբերակներին համաձայնելու պատրաստակամության մասին»,- ասաց Մամիջանյանը։

 Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է համաձայնել երկու փաստաթղթերին բոլորովին հակառակ մոտեցումների առկայության դեպքում։

«Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ